ՄԱՍ 1

31 1 0
                                    

1988 թ. դեկտեմբերի 1
ՍՊԻՏԱԿ

- Սոսե՜....
- Տիգրա՜ն...

Եվս մեկ վայրկյան, և երկու սրտեր միացան իրար, ողջագուրվեցին ու երկու սիրտս մեկ դարձավ, աշխարհը կարծես կանգ առավ...
Մարդկային ԿՅԱՆՔԸ դաժան է չէ՞։ Ինչից վախենում ես, ինչին չես սպասում, առանց հարցնելու, առանց զգուշացնելու դուռդ թակում է, իսկ ինչին սրտի մեծ փափագով սպասում ես, չի գալիս, ուշանում է կամ էլ անհետ կորչում հիշողություններումդ...

...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

- Իմ սիրուն Սոսե՜...գիտես չէ՞ աշխարհում ամենաշատը ինչն եմ սիրում,- ասաց Տիգրանը' աղջկան սեղմելով կրծքին։
- Ի՞նչը...
- Ժպիտդ...հա մեկ էլ' աչքերդ։
- Իսկ ես ասե՞մ ինչը...,- հիացմունքով լի հայացք գցելով տղայի վրա' շշնջաց աղջիկը։
- Ի՞նչը...
- Ինչը չէ, այլ ում....
- Գիժս...
- Ջան)ՔԵԶ Տիգրան, աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում, ես վախենում եմ քեզ կորցնելուց, առանց քեզ ապրելուց, ավելի ճիշտ' չապրելուց...

Արցունքները սկսեցին գլորվել աղջկա աչքերից։
Նայում էին իրար աչքերի, կարծես վերջին անգամ...
Ինչ բան է չէ՞ ԿՅԱՆՔԸ...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

_________________________________________

- Սոսե ջան բալես թող դրանք, արի օգնի իրերը հավաքենք
- Էկա մամ
- Ապրի իմ աղջիկը...բալես գիտես չէ՞ մեկ-մեկ մտածում եմ, որ չարժե ստեղ մնալ, կուզեի գնայինք Սյունիք... Գորիս...իմ ծննդավայր։ Չես պատկերացնի էնտեղ ինչքան լավն ա ամեն ինչ, գիտես չէ՞ հորդ ինչքան եմ համոզել...չի համաձայնվում
- Մամ բայց էստեղ էլ ա լավ, էս տունը պապայի քրտինքի արդյունքն ա, ես էստեղ եմ ծնվել, մեծացել...մամ էս տան հետ էնքան հիշողություններ կան կապված, բացի դա էլ ախր...էստեղ...

Ու աղջկա շուրթերը սեղմվեցին...ախր էստեղ իր սիրելին է' Տիգրանը։ Նրան ինչպե՞ս թողնի ու գնա, ինչպե՞ս...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

- Տիկ ինձ մենակ չես թողնի չէ՞ երբեք։
- Կյանքում իմ աղջիկ.... երբեք մտքովդ չանցնի, որ ես քեզ կարամ մենակ թողեմ..ես առանց քեզ մի րոպե չեմ կարում շնչեմ, ո՞նց կարամ մենակ թողեմ
- Քեզ էնքան եմ սիրում Տիկ...
- Ես քեզ ավելի շատ իմ լույս աղջիկ...

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

- Մամ իսկ պապան ինչ ա ասել, ինչի չի ուզում գնանք
- Դե բալես ասում ա որ նախ վտանգավոր ա, սահմանին մոտիկ ա
- Ասում եմ էստեղ էլ ենք էլի թուրքին կպած ապրում
- Ասում ա թուրքը ուրիշ ա, ազերը' ուրիշ...
- Երբ ենք մենք դրանցից պրծնելու մամ, երբ։ Ախր ինչ ենք արել իրենց, ինչի՞ չեն թողնում հանգիստ ապրենք...
- Եսիմ բալես, չգիտեմ...սիրտս քանի օր ա էնքան անհանգիստ ա
- Խի մամ լավ չե՞ս զգում քեզ
- Չէ բալես լավ եմ, ուղղակի ինչ-որ բան եմ զգում, բայց չգիտեմ ինչ...սիրտս շատ անհանգիստ ա...լավ հերիք ա էս տխուր բաներից խոսենք, արի գնանք սեղան դնենք, հայրդ ու եղբայրդ հիմա կգան։
- Հա մամ ջան...)

ՄԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ (ONE LAST TIME)Where stories live. Discover now