ՄԱՍ 5

8 1 0
                                    

1988 թ. դեկտեմբերի 5
ՍՊԻՏԱԿ

Հաջորդ առավոտը լավ լուսացավ։ Արևը կարծես սիրահարների կողմից էր։
Աղջկա մազերը ծփում էին քամուց, շրջազգեստի ծոպքերը տարուբերվում էին մեղմ հովիկից։ Վազում էր... վազում էր արագ հայտնելու լավ լուրը... եղբայրը համաձայն է)
Դռան թակոցը չուշացավ...

- Սոսե՞
- Տիկ, Տիկ լավ լուր ունեմ
- Արի առաջ լույսս, մամ...նայի ով ա էկել

Մայրը մի կերպ հասավ դռան մոտ ու աչքերի փայլը չվրիպեց տղայի աչքերից...

- Շատ լավ ա արել, բարև բալես
- Բարև ձեզ))ոնց եք
- Որ քեզ տեսնում եմ տղայիս կողքին ավելի լավ եմ զգում ինձ աղջիկս, առաջ արի
- Ըհը))

Մոր գնալուց հետո Տիգրանը գրկեց աղջկա իրանից, ամուր սեղմեց իրեն ու ագահորեն սկսեց հոտ քաշել մազերից...

- Տիկ)
- Ջա՜ն, ոնց էի կարոտել.... սկսել եմ խելագարի նման քեզ Կարոտել
- Ես էլ((
- Ոնց ես իմ աղջիկ
- Շատ լավ ... Տիկ Արամը գիտի մեր մասին
- Ոնց
- Ինչ-որ մեկը մեզ տեսել ա իրար հետ անցած օրը ու Արամին պատմել ա
- Հետո՞, հո չի ջղայնացել
- Չէ... ընդհակառակը, ասեց, եթե դու չլինեիր այ էտ ժամանակ կջղայնանար, բայց քեզ շատ ա սիրում ու վստահում ու դեմ չի մեր ընկերությանը ու ասեց, որ ինքը կխոսա պապայի հետ
- Ջա՜ն... վերջապես, տեսա՞ր, որ ասում էի լավ ա լինելու...մենք իրար հետ ենք լինելու Սոսես, ընդմիշտ իրար հետ, էս դեռ սկիզբն ա....մենք ամուսնանալու ենք, մեծ հարսանիք անենք, լիքը էրեխեք ունենանք...դու աշխարհի ամենաերջանիկ աղջիկն ես լինելու իմ կողը
- Կլացեմ...
- Իյա.. լացել չկա, հիմա պետք ա մենակ ուրախանալ, մնաց պապադ էլ իմանա արդեն կորոշենք ինչ անենք, կգնա՞ք էտ ժամանակ Գորիս, թե չէ...
- Ըհը...
- Էրեխեք ջան ի՞նչ էղաք
- Էկանք մամ ջան)արի արևս, արի մի քիչ նստենք, հետո տուն կտանեմ քեզ
- Հահ))

Տղայի ուրախությանը չափ ու սահման չկար։ Մորից էր ամաչում, այլապես կգրկեր աղջկան ու կգոռար, որ աշխարհում ամենից շատ ու բոլորից շատ նրան է սիրում...)
Ցավալի է, երբ չգիտես կյանքիդ թելը երբ կկտրվի... պլաններ ես գծում, գեղեցիկ ապագա նկարում մտքումդ, բայց ավա՜ղ, չես էլ հասցնում տեսնել քո իսկ կառուցած ապագան։

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

- Սոսե հլը լսի, մենք որ ամուսնանանք, քա՞նի էրեխա ենք ունենալու
- Այ տղա դեռ չի էկել էտ օրը, համբերի էլի մի քիչ
- Չեմ համբերում էլ, ուզում եմ օր առաջ քեզ գիրկս առնեմ, հոտդ զգամ, քեզ զգամ, քանի գնում ա քո համար խելագարվում եմ ուղղակի
- Բայց ես չեմ ուզում խելագարի հետ ամուսնանալ
- Իսկ ես քեզ չեմ հարցնում
- Իյա
- Ջանա՜....դու իմ Սոսեն ես, մենակ իմ...)
- Մենակ ՔՈ՜...

ՄԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ (ONE LAST TIME)Where stories live. Discover now